ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 17-ին մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 

Հայերեն العربية English فارسی Français Русский Türkçe 中文