Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի որոշակի նվազում է գրանցվել. Էկոնոմիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի 100 օրվա պաշտոնավարմանը նվիրված մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման միտում է նկատվում, ինչն՝ ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նաև Ռուսաստանից տուրիստական հոսքի կրճատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսում այդ մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Բացարձակ թիվը, գուցե, նվազել է, բայց «Կացություն և հանրային սննդի կազմակերպում» տողում ունենք 9.3, իսկ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» տողում՝ 1.1 տոկոս աճ: Սա, կարծում եմ, պայմանավորված է այն հանգամանքով, որ, ցավոք, մեր երկրում զբոսաշրջության իրական վիճակը բնութագրող ցուցանիշում չի հստակեցվում, թե ում ենք համարում զբոսաշրջիկ: Տեսնում ենք, որ չնայած զբոսաշրջիկների բացարձակ թվի կրճատմանը՝ իրական զբոսաշրջիկներն ավելի շատ ծախսեր են կատարել: Այստեղ, իհարկե, կան նաև կարևոր այլ հանգամանքներ: Մասնավորապես այն, որ, եթե անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից էին, ապա հիմա 40 տոկոսն է: Փոխարենը, ավելացել է Հնդկաստանից, ԱՄԷ-ից և մի քանի այլ երկրներից եկած զբոսաշրջիկների թիվը»,- արձանագրեց նախարարը:

Անդրադառնալով երկրի տնտեսական մյուս ցուցանիշներին՝ նա նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքն աճել է 9.2 տոկոսով: Այդ ցուցանիշն, ըստ նախարարի, հիմնականում ապահովել են արդյունաբերության, շինարարության և առևտրի ոլորտները: «Մի քիչ ավելի ցածր աճ ենք ունեցել գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտում: Կարծում եմ՝ շատ կարևոր է ապրանքների և ծառայությունների արտահանման աճի արձանագրումը: Արտահանումն աճել է մոտ 104, իսկ ներմուծումը՝ 78 տոկոսով: Հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի 13.2 տոկոս աճ ենք ունեցել»,- նշեց նա: 

 

Հայերեն Français Русский

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները