Ամերիկյան ինդեքսներ. 13\06\24
1 րոպեի ընթերցում
![View of the U.S. flag as a trader works on the floor of the New York Stock Exchange (NYSE) in New York City, U.S., March 21, 2022. REUTERS/Brendan McDermid](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/14/obI14GNIY2ImNGx2AmuUajT10L2qisOhjqp8xtXx.webp)
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների հունիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 38647.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 5433.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 17667.56 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: