Ոստիկանության գվարդիան կունենա նոր ստանդարտ ուժային միջոցների գործադրման մասով․ ՆԳ փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության գվարդիան կունենա նոր ստանդարտ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի» մասին օրենքը։

Նրա խոսքով՝ գվարդիայի ձևավորումը նախատեսված է եղել թե՛ կառավարության ծրագրով, թ՛ե նաև ոլորտային ռազմավարությամբ։ «Սահմանվում է ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը։ Այս պահի դրությամբ ոստիկանության զորքերը համատեղում է ներքին և արտաքին անվտանգության ապահովման գործառույթը և հիբրիդ կառուցվացքով է հանդես գալիս ոստիկանության կազմում, ինչը թույլ չի տալիս կենտրոնանալ դրանցից որևէ մեկի վրա լիարժեքորեն, ապահովել գործառույթներից մեկի սպասարկումը։

Հաշվի առնելով նաև քաղաքացիական վերահսկողության ներքո անցումը նախարարության ձևավորմամբ՝ տրամաբանական է ոստիկանությունում թողնել միայն այնպիսի գործառույթներ, որոնք մաքուր զուտ ոստիկանական են և չեն առաջացնում որևէ երկակի կարգավիճակ։

Ըստ այդմ, առաջարկվում է ոստիկանության գվարդիան չներառել այլ զորքեր օրենսդրական բնորոշման մեջ։ Ըստ այդմ, արտաքին անվտանգության ապահովման ուղղակի պարտականություն գվարդիան չի ունենա, սակայն նախատեսվել են այնպիսի գործառույթներ, որոնք առավելագույնս կարող են արտաքին անվտանգության ժամանակ սպասարկել երկրի պաշտպանությունը»,-նշեց Սարգսյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ոստիկանության գվարդիան կունենա երեք հիմնական ստորաբաժանումներ, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը։

«Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնն այսօր ներառված է բարձրագույն զինվորական պաշտոնների ցանկում և հաշվի առնելով այն, որ երկակի կարգավիճակից դուրս են գալիս՝ ոստիկանության գվարդիայի ղեկավարի մասով կնախատեսենք մաքուր ոստիկանական պաշտոն և նա կհամատեղի փոխոստիկանապետի պաշտոնը, հետևապես կնշանակվի ներքին գործերի նախարարի կողմից»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախատեսում են 6-ամյա ժամկետում ծառայողների վերապատրաստում անցկացնել, այն կմեկնարկի հոկտեմբերին, 2025 թվականի հունվարի 10-ը նշանակել ոստիկանության գվարդիայի հրամանատարին, որից հետո երկամսյա ժամկետում ավարտել ձևավորման աշխատանքները։

Հայերեն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ