«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիմնադրամից՝ հիշեցնելով, որ տղաների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը հանդիպել էին նաև նախորդ տարեվերջին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը: Տղաներին պարզաբանվել է ծրագրի նպատակը, իրագործման մեթոդները և առաջիկա անելիքները:

«Հիմնադրամի նպատակն է աջակցել պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալ֊տնտեսական վերաինտեգրմանը հասարակությանը՝ աշխատելու մոտիվացիան խթանելու միջոցով: Ծրագրի արդյունքում տղաները ձեռք են բերում կայուն եկամտի աղբյուր, մուտք են գործում աշխատաշուկա, սկսում զբաղվել բիզնեսով, ինչը նրանց թույլ է տալիս լինել ինքնաբավ»,- նշել է ծրագրի ղեկավարը: Տղաներն իրենց առաջարկություններն են ներկայացրել հիմնադրամին՝ ծրագրի արդյունավետությունը և իրազեկումը բարձրացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում տղաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, քննարկվել է դրանց լուծումները գտնելու ուղիները: Կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել նմանատիպ քննարկումներ, ինչը թույլ կտա Հիմնադրամին վեր հանել պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերած զինծառայողների խնդիրները և ապագայում իր ծրագրերի միջոցով լուծումներ տալ դրանց:

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս