Կազմակերպությունները և տնտեսվարողները պարտավոր կլինեն իրենց շինությունն ապահովել տեսահսկման համակարգով․ նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մի շարք կազմակերպությունների և տնտեսվարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը և հանրային հատվածն ապահովել տեսահսկման համակարգերով, որը 24/7 ռեժիմով հասանելի կլինի ոստիկանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։

«Փաթեթը միտված է ժամանակից աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ հանրային անվտանգության ապահովման ոլորտում նոր գործիքակազմի ներդրմանը։ Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է, որ մի շարք կազմակերպություններ և տնտեսվարողներ, այդ թվում՝ գրավատները, վարկային կազմակերպությունները, բանկերը և առք ու վաճառք իրականացող կազմակերպությունները պարտավորվում են ունենալ իրենց կազմակերպության, կառույցի հանրային հատվածի տեսահսկման համակարգ, որին հասանելիություն կունենա ոստիկանությունը և կկարողանա 24/7 ռեժիմով հսկել ամբողջ իրավիճակը՝ հիմք ունենալով մի շարք իրավաչափ նպատակներ»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նախարարի տեղակալի`առաջարկվում է նաև շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղևորասրահները ևս տեսահսկման համակարգերով ապահովել: Նախատեսվում է նաև ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն:

«Այս կազմակերպությունները, որոնք նախատեսված են օրենսդրական նախաձեռնության ցանկում, պետք է ունենան համապատասխան պարամետրերին համապատասխանող տեսահսկման համակարգ և դրանք պետք է հասանելիություն ունենան Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնին, որը կկարողանա հսկել այս շարժը»,- ասաց Սարգսյանը։

Հայերեն

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս