Կայացել է Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հինգերորդ նիստը, որը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային հարցերի հաստատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցել է «Գավառ համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու», «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու», «Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի», «Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու և Գավառ համայնքի 13.05.2024 թ. թիվ 147-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու» և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով «ՍՊԵՑՄԱՇ» ՍՊԸ-ի կողմից ներկրված և Գավառի համայնքապետարանին որպես նվիրաբերություն հանձնվող «LiuGong 375B» մինի ամբարձիչը հաշվառելու և «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին» հարցերը։

«Դրամական օգնություն տրամադրելու մասին» հարցը ավագանու հաստատմանը ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը։

Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը զեկուցել է «Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակը և ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասերը, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով, աճուրդային կարգով, կառուցապատման իրավունքով օտարելու, կառուցապատման իրավունքով մրցութային կարգով տրամադրելու մասին» հարցը։

Նույն բաժնի գլխավոր մասնագետ Նորայր Մուխսյանը ներկայացրել է «Գավառ համայնքի Հայրավանք գյուղի 4 փողոց վերանվանելու մասին» հարցը։

«Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և Գավառ քաղաքի Սայադյան փողոցում աճած բարդին կտրելու մասին» հարցերը զեկուցել է աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը։

«Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում երկրաբանահետախուզական ուսումնասիրություն կատարելու մասին» հարցը զեկուցել է համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Արծրուն Ղուրշուդյանը։

Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի յոթերորդ նստաշրջանի առաջին նիստի օր է սահմանվել սեպտեմբերի 13-ը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ