ՌԱԿ-ը կջանա առավելագույնս աջակցել «Իմ քայլը» բարեգործականի ծրագրերին. Աննա Հակոբյանն ընդունել է ՌԱԿ ԿՎ ներկայացուցիչներին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը hունիսի 10-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանին, ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ Սօսի Պըլըխյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, հյուրերը նախ շնորհավորել են Աննա Հակոբյանին հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք մաղթել նրան, վստահեցրել են, որ իրենք Հայաստանում են պարզ մտքով և ցանկանում են օգնել հիմնադրամին կարևոր ծրագրեր իրականացնելու գործում: ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչների խոսքով՝ ծրագրերը շատ լավն են և գործակցությունը պետք է շարունակական լինի:

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործող ու պլանավորման փուլում գտնվող ծրագրերը: Աննա Հակոբյանը հատուկ առանձնացրել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու ծրագիրը, որն իրագործվում է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության հետ գործակցությամբ:

««Ճախրուկ» սրճատունը կամ պարզապես «Սրճատուն»-ը սոցիալական նախաձեռնություն է, որն իրականացվում է հաշմանդամություն, ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող երիտասարդների համար: Այն կամուրջ է հանդիսանալու այդ երիտասարդների ու հասարակության միջև: Սրճատանն աշխատելու են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ, որի արդյունքում շփումը հասարակության հետ կավելանա, ինչն էլ իր հերթին հոգեբանական մեծ ազդեցություն կունենա: Ծրագիրը շատ բարդ իրականացվող է, սակայն «Իմ քայլը» հիմնադրամն արդեն իսկսկսել է նախապատրաստական աշխատանքները»,- մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:

«Սրճատանը» կլինի նաև արվեստի կենտրոն, որտեղ կցուցադրվեն ու կվաճառվեն այն բոլոր իրերը, որոնք իրենց ձեռքով պատրաստել են ֆիզիկական ու մտավոր առանձահատկություն ունեցող անձինք:

Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև մյուս ծրագիրը, որը ևս հանձն է առել հիմնադրամը: «Փրկություն» կենտրոնի շենքը ոչ բարվոք վիճակում է և ունի վերանորգման կարիք: Այս կենտրոն են հաճախում ֆիզիկական ու մտավոր առանձնահատկություն ունեցող մեծահասակները, այն ցերակային խնամքի կենտրոն է: Աննա Հակոբյանն ընդգծել է, որ գուցե այս ծրագրերը իրականացնելու փուլում հիմնադրամը դիմի նաև ՌԱԿ-ին և կուսակցության համակիրներին:

«Մենք ունենք նաև արդեն գործող ծրագրեր: Մեծ դժվարությամբ, բայց հաջողությամբ մեկնարկեցինք «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնությունը, որպիսի մշակույթ մեր երկրում չկար: Սա բարեգործության մշակույթ է, որը պետք է ներդնենք ու զարգացնենք նաև Հայաստանում: Շուտով 42 սկսնակ գործարարներ 1-ական մլն դրամ կստանան իրենց բիզնեսը զարգացնելու համար: Առաջին ծրագիրը փորձնական էր, սակայն մենք նպատակադրվել ենք այն դարձնել շարունակական»,- ընդգծել է Աննա Հակոբյանը:

Նշվում է, որ հիմնադրամի փոխտնօրենները հյուրերին ներկայացրել են նաև մյուս ծրագրերը՝ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը, որը ևս ընդլայնման փուլում է և առաջիկայում ևս 6 նոր համայնքներում կներդրվի կրթական այս նոր ֆորմատը, «Quanta»-ն, որը քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիր է, Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրը, որի նպատակը պատերազմի վիրավորված մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրումն է:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից հայտնում են. «Ժողովրդի մեջ պետք է մշակույթ դառնա միմյանց օգնելը»՝ հանդիպման ավարտին ընդգծել է ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ Ալեքսան Գարատանայեանը և հավելել, որ իրենք «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր ծրագրերը կներկայացնեն իրենց շուրջ 15 հազար համակիրներին և կջանան առավելագույնս աջակցել հիմնադրամի ծրագրերին: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գործակցության համար:

Հայերեն

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին