Եվրոպացի զբոսաշրջիկները Զոլաքարում ծանոթացել են Ալաշկերտի ավանդական պարերին ու գյուղի մշակութային այլ արժեքներին

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության երկրների 17 զբոսաշրջիկներ, հոլանդացի պարագետ, տիկին Տինեկեի գլխավորությամբ այցելել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղ՝ ծանոթանալու տեղի մշակույթի տանը գործող «Ակնախառը» պարային համույթի ելույթներին ու գյուղի պատմամշակութային այլ արժեքներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Զոլաքարի մշակույթի տան գեղմասվար, պարուսույց, «Ակնախառը» պարային համույթի ղեկավար Մխիթար Հարությունյանից, զբոսաշրջիկները Զոլաքար են ժամանել Հոլանդիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, այլ պետություններից։ Զբոսաշրջիկներին «Ակնախառը» համույթի կողմից ներկայացվել են ազգագրական այն պարերը, որոնք մեր նախնիները պարել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառում ու իրենց հետ 1830 թվականի գաղթի արդյունքում բերել ներկայիս Մարտունի համայնք։ Պարուսույց Մխիթար Հարությունյանի կողմից օտարերկրյա զբոսաշրջիկների հետ անցկացվել է վարպետաց դաս՝ հայկական ազգային պարերի ցուցադրմամբ։ Այնուհետ զբոսաշրջիկներն այցելել են Մխիթար Հարությունյանի հայրական տանը պահպանված հազարաշեն «Իրիցու տուն- թանգարան», որտեղ գրեթե անփոփոխ պահպանված են ավելի քան մեկ-երկու դարի հեռավորությամբ արտադրված ու օգտագործված կենցաղային իրերը, կահկարասիները, գյուղատնտեսական գործիքները։ «Հյուրերը հիացմունքով ու բավականությամբ էին դիտում թե՛ մեր պարերը, մեր սաների ելույթները, մշակութային մյուս արժեքները, որոնք կերտվել են հայրենի Զոլաքարում։ «Իրիցու տուն-թանգարանում» նրանք մտովի տեղափոխվեցին պատմության խորքեր՝ հստակորեն ծանոթանալով մեր ժողովրդի դարավոր կենցաղին ու մշակույթին, ապրելակերպին, արհեստագործությանը, հոգևոր արժեքներին։ Նրանք հեռացան անչափ տպավորված՝ դժվարությամբ բաժանվելով հոգևոր- մշակութային այն միջավայրից, ուր այցելում էին առաջին անգամ»,-ներկայացրեց Մխիթար Հարությունյանը։

«Ակնախառը» պարային համույթը հիմնադրվել է մեկ տարի առաջ, Մխիթար Հարությունյանի ջանքերով։ Համույթում հանդես են գալիս Զոլաքար գյուղի դպրոցների բարձր դասարանների շնորհալի աշակերտները։ Մխիթար Հարությունյանը նախկինում ստեղծել և ղեկավարել է «Քալաշյան քույրեր» և «Վարդանյան քույրեր» պարային համույթները, որոնք հաջողությամբ հանդես են եկել միջազգային ու հանրապետական բեմերում՝ ներկայացնելով ու տարածելով Ալաշկերտ աշխարհից ավանդված ազգագրական պարերը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ