Վարդենիս քաղաքի Գայի փողոցում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի փողոցում 2024 թվականի մայիսից վերսկսվել և ընթանում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Գայի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 668 միլիոն 253 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի և մայթերի ասֆալտապատում, միակողմանի ջրահեռացման երկաթբետոնեկիսախողովակների տեղադրում, ճանապարհի գծանշում և կահավորում։ Գայի փողոցի երթևեկելի մասը կասֆալտապատվի 2086 գծամետր երկարությամբ և 20 հազար քառակուսի մետր մակերեսով, երկկողմանի մայթերը՝ շուրջ 5 հազար քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից, ապա ընդհատվել՝ ծրագրի նախագծում փոփոխություն կատարելու և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ 2024 թվականի հունիսի 10-ի դրությամբ կատարվել են ճանապարհի հողային, երթևեկելի մասի հիմքի, եզրաքարերի տեղադրման, խճապատման, ջրահեռացման վաքերի վերակառուցման, մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Գայի փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացված են շուրջ 40 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել 2024 թվականի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ