ՃՏՊ Ազատավան գյուղի կամրջին. կան զոհեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունիսի 10-ին, ժամը 00:51-ին ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2000 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, ինչի հետևանքով շարժիչը դուրս է թռել ավտոմեքենայից և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի երթևեկելի գոտում հայտնված շարժիչին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Ն.-ն (ծնված 2000 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ մահացել են։

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնությանը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Հայերեն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ