Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան զոհեր և տուժածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 8-ին, ժամը 11:41-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1968 թ․) և «VAZ» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1953 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Օ․ Ղ․-ն (ծնված 2012 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Թ․ Ս․-ի, Ս․ Ս․-ի դիերը, վարորդ Մ․ Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

Հայերեն

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ