Կազմակերպվել է «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» թեմայով աշխատաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հունիսի 7-ին կազմակերպեց «Իսլամի և ազգայնականության համադրությունը ՀՀ հարակից երկրներում. ինքնության և քաղաքականության կերպափոխումներ» թեմայով միջազգային աշխատաժողովը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Առաջատար հետազոտությունների աջակցություն» հնգամյա ծրագրի շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2021 թվականին ձևավորված գիտահետազոտական խմբում ընդգրկված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար հետազոտողներ Ռուբեն Մելքոնյանը, Նաիրա Սահակյանը, Արաքս Փաշայանը, Վարդան Ոսկանյանը, Վարուժան Գեղամյանը, Նազելի Նավասարդյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը (ղեկավար)։ Աշխատաժողովին մասնակցում էին նաև Թեհրանի համալսարանի առաջատար թուրքագետներ և կովկասագետներ, ինչպես նաև հայաստանյան ԲՈՒՀ-երի գիտնականներ և ուսանողներ։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին խմբի իրականացրած հետազոտության միջնաժակմետ արդյունքները և ապագա անելիքները։

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի հարակից չորս երկրներում իսլամն ու ազգայնականությունը վերածվել են քաղաքական, հասարակական, կրթական ու տնտեսական համակարգերը ձևավորող երկու գերակա գաղափարախոսական ուղենիշների, որոնք ոչ միայն արագ կերպափոխվում են այլև էապես ձևափոխում ինքնության և հանրային փոխհարաբերությունների հարացույցերը։ Առանց նշված խնդիրների և այդ ուղղությամբ առկա միտումների ամբողջական և համապարփակ ուսումնասիրության անհնար է հասկանալ և գնահատել ՀՀ հարևանությամբ տեղի ունեցող բազմաշերտ կրոնաքաղաքական գործընթացների դինամիկան և հեռանկարները։

Աշխատաժողովի ընթացքում հետազոտական խմբի անդամները և հրավիրված բանախոսները քննարկեցին Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքական, հասարակական և մշակութային համակարգերում իսլամի և ազգայնականություն համադրմանը, համակեցությանն ու փոխազդեցությանը վերաբերող հարցեր։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև հետազոտական խմբի հետագա անելիքները՝ մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսված ասպիրանտների ընդունելության կազմակերպման կարգը։

Հայերեն

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են․ Սրբուհի Գալյան

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի