Պաշտոնական

Շանհայի համագործակցության կազմակերպությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ. Ճան Մինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Շանհայի համագործակցության կազմակերպությունը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ. Ճան Մինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեության և հետագա փոխգործակցության շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում