ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով նախարարին՝ հանրապետության նախագահն ասել է.

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովում բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում Ձեր հնչեցրած պատասխանների և այդ ոճի համար, որովհետև, իսկապես, բոլորս պարտավոր ենք հնարավորությունների սահմաններում, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել այն, ինչ կատարվում է երկրում և երկրից դուրս, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն և վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարությունը, իրենց առօրյա աշխատանքով ամեն ինչ անում են, որ ապրենք անվտանգ և երկիրն էլ ընթանա զարգացման ուղիով: Այլ կերպ չի էլ կարող լինել»:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արարատ Միրզոյանը նշել է.«Պարոն նախագահ, իսկապես անչափ շոյված եմ հնչեցված գնահատականների համար: Ես կարևորում եմ երկխոսությունը քաղաքացիների հետ: Կարևորում ենք, որ մեր քաղաքականությունը նրանց համար հասկանալի լինի:

Շատ լավ է նաև, որ մենք տարբեր ձևաչափերով բավականին հաճախ ենք հանդիպում և, մեծ հաշվով գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում են կայացվում»:

Հանդիպման ընթացքում նախարարը հանրապետության նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները: Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ:

Հայերեն العربية Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ