Պաշտոնական

Հայաստանի և Սլովենիայի խորհրդարանականներն անդրադարձել են Հարավային Կովկասում և Եվրոպայում անվտանգության իրավիճակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Սլովենիայի խորհրդարանականներն անդրադարձել են Հարավային Կովկասում և Եվրոպայում անվտանգության իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային ճաշի շրջանակում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների դեմ ներկայիս մարտահրավերների շուրջ, անդրադարձել անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում եւ Եվրոպայում:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սլովենիայի Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Պրեդրագ Բակովիչին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել ծրագրի կարեւորությունը տարածաշրջանում առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման հարցում:

Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես` առեւտրատնտեսական, մշակութային, կրթական եւ գիտական ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում