Լիահույս եմ՝ մոտ ապագայում առիթ կունենանք քննարկելու Հայաստան-Հնդկաստան օրակարգի առաջմղման մեր տեսլականը. Փաշինյանը շնորհավորել է Մոդիին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդա Մոդիին՝ համապե­տական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի առիթով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի Հանրապետության համապե­տական խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի կարևորագույն հաղթանակի կապակցությամբ:

Պատմական այս ընտրությունները վերստին հաստատեցին հնդիկ ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին՝ ամրապնդելով ու ապահովելով բարեկամ Հնդկաստանի շարունակական դինամիկ զարգացումն ու նվաճումները ամենատարբեր ոլորտներում։ Համոզված եմ, որ Ձեր կառավարման հետագա տարիներին ևս «Vasudhaiva Kutumbakam»` «Աշխարհը մեկ ընտանիք է» կարգախոսի ներքո, Հնդկաստանը տնտեսության, տեխնոլոգիաների, կրթության, առողջապահու­թյան, տիեզերքի ուսումնասիրության և այլ ոլորտներում իր ձեռքբերումները կշարունակի ծառայեցնել ի նպաստ համաշխարհային բարօրության։

Ուրախությամբ եմ փաստում, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց մեր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հասցնել որակապես նոր մակարդակի` ամուր հիմք ստեղծելով ռազմավարական երկխոսության ձևավորման համար։ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրելու բոլոր ջանքերը՝ այդ երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ։

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգի առաջմղման մեր տեսլականը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր ձեռք­բերում­ներ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարգավաճում»:

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը