Հասարակական

Քաղաքաշինության կոմիտեն և Ճարտարապետության և շինարարության համալսարանն անցկացրել են աշխատաժողով

5 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն և Ճարտարապետության և շինարարության համալսարանն անցկացրել են աշխատաժողով

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարևորելով համալսարանի գիտական ներուժի կիրառական նշանակությունը տնտեսության` հատկապես ինժեներական ոլորտներում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ըստ ոլորտների, շահագրգիռ կողմերի հետ սկսում է իրականացնել աշխատաժողովների շարք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՃՇՀԱՀ֊ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, 2024 թ.-ի մայիսի 31-ից հունիսի 1-ը Աղվերանում կայացել է ՃՇՀԱՀ- ի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած «ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարտահրավերները և զարգացման ուղիները» խորագրով աշխատաժողովը։ Հաշվի առնելով անշարժ գույքի ոլորտում առկա հիմնախնդիրների կարևորությունը, ինչպես նաև ոլորտի մասնակիցների համագործակցության պահանջը, աշխատաժողովի նպատակն էր վերհանել ոլորտի մարտահրավերները, հիմնախնդիրները, մատնանշել զարգացման ուղիները և ստեղծել ոլորտի մասնակիցների համագործակցության բարելավման մեխանիզմներ։

Անշարժ գույքի ոլորտում առկա խնդիրների լուծմանը նպաստելու առումով, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն իր խոսքում կարևորել է քաղաքաշինական գործընթացների կանոնակարգումը՝ հաշվի առնելով կառուցապատման մեծ ծավալները և առկա բնակարանային ֆոնդի արդիականացման անհրաժեշտությունը.

«Քաղաքաշինության կոմիտեն բաց է քաղաքաշինական ընթացակարգերը հստակեցնելու հնարավորությունները բազմակողմանիորեն քննարկելու համար։ Կոմիտեն մշակում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր` կանոնակարգելու ձևավորվող քաղաքաշինական միջավայրերը, միաժամանակ օրենսդրական բարեփոխումների միջոցով ձգտում դյուրացնել գործընթացները։ Առաջիկա տարիներին ջանքերն ուղղելու ենք տարաբնակեցման նախագծի մշակմանը, որի շրջանակում կատարվելու են երկրի ողջ տարածքի համաչափ զարգացման նախանշումներ»:

Աշխատաժողովում հնչեցված մեկ տասնյակից ավելի ելույթները, հետաքրքիր քննարկումների և առաջարկների հիմք են հանդիսացել։

«Այս աշխատաժողովի ամենակարևոր կողմերից մեկը գործընկերների միջև արդյունավետ համագործակցության հաստատումն է և շուկայական խնդիրների լուծումը: Հատկապես կարևոր է այս ոլորտի համար մասնագետներ պատրաստելու մեր հանձնառությունը։ Կարծում եմ՝ ձեզանից շատերը տեղյակ են, որ ներկայումս մեր բուհերում բացակայում են կրթական ծրագրերը, որոնք հարմարեցված են հատուկ անշարժ գույքի շուկայի մասնագետների պատրաստմանը: Մեր հավաքական պարտականությունն է լուծել այս բացը և ճանապարհ հարթել հմուտ մասնագետների հաջորդ սերնդի պատրաստման համար, ովքեր կխթանեն նորարարությունը, կայունությունը և առաջընթացը անշարժ գույքի ոլորտում: Մեր նպատակն է միասին դիտարկել անշարժ գույքի շուկայի բարդությունները, բացահայտել հիմնական մարտահրավերները և համատեղ ստեղծել նորարարական՝ գիտականորեն հիմնավորված լուծումներ, որոնք կնպաստեն ինչպես ոլորտի, այնպես էլ Հայաստանի տնտեսության ընդհանուր զարգացմանը»,- ողջույնի իր խոսքում ընդգծել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանը։

Հայաստանում առաջին անգամ վերը նշված ձևաչափով իրականացված «ՀՀ անշարժ գույքի ոլորտի մարտահրավերները և զարգացման ուղիները» խորագրով աշխատաժողովում պետական հատվածը ներկայացնում էին էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձիք և առաջատար մասնագետներ։ Մասնավոր հատվածից՝ շինարարական խոշոր ընկերությունների և անշարժ գույքի գործակալությունների ղեկավարներ։

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանն իր ողջույնի խոսքում ևս կարևորեց աշխատաժողովը, դրա շրջանակում նախատեսված հանդիպում-քննարկումները․ «Այս ամենը հնարավորություն է ընձեռում ոլորտի մասնակիցներին իրականացնելու ինտերակտիվ քննարկումներ, առկա խնդիրների և դրանց համատեղ լուծումների վերաբերյալ, մեկտեղելու ջանքերը ոլորտի, հետևապես` երկրի տնտեսական զարգացման և հզորացման համար»:

Աշխատաժողովի ավարտին իմի բերելով քննարկված հարցերը և դրանց լուծման ու հասցեական իրականացման գործընթացը` որոշվել է գույքագրել ոլորտի արդի խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները, ձևավորել մասնակիցների միջև համագործակցության բարելավման գործիքներ`ստեղծել թվային հարթակ, ինչպես նաև սահմանել ոլորտի հեռանկարային ուղղությունները։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում