ԵՄ-ի հետ հիմա աշխատում ենք շատ. ԱԳ նախարարը խոսեց համագործակցության ուղղություններից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրամիության հետ աշխատում է շատ, կան առաջնահերթություններ, որոնք նոր իրողություններով պայմանավորված՝ վերանայվում են, արդյունքում կողմերը կհանգեն նոր փաթեթի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«ԵՄ-ի հետ հիմա աշխատում ենք շատ»,-ասաց Միրզոյանը:

Նա մատնանշեց երկու ուղղություն: Մեկը համագործակցության նոր առաջնահերթությունն է: «Ունենք առաջնահերթություններ, որոնք նոր իրողություններով պայմանավորված՝ վերանայում ենք և կհանգենք նոր փաթեթի»,-ասաց ԱԳ նախարարը:

Երկրորդ ուղղությունը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ապրիլի 5-ի հանդիպումից բխող առաջնահերթությունների ուղղությունն է: «Դա պայմանականորեն կարող ենք անվանել Հայաստանի դիմակայունության բարձրացում: Հիմնականում այս երկու խմբերում կտեղավորեի մեր համագործակցության ներկա ուղղությունները»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն էլ դրա մասն է:

Հայերեն العربية Español ქართული Русский Türkçe

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ