Պաշտոնական

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին՝ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին՝ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։

Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների մասին հիմնարար հետազոտությունների հեղինակ, իր երկարամյա և բուռն գործունեության համար Արթուր Չիլինգարովը արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար։.

Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին և մերձավորներին»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում