Վարչապետի գլխավորությամբ շարունակվում են քննարկումներն «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ քննարկման դիտարկումների և առաջարկությունների հիման վրա գլխավոր հատակագծում իրականացված փոփոխությունները և նշել, որ առաջիկայում կներկայացվի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը:

Քննարկում է ծավալվել հայեցակարգային մաստեր պլանի հաստատումից հետո նախատեսվող քայլերի շուրջ, մասնավորապես՝ սխեմատիկ պլանի մշակմանը: Այդ համատեքստում վարչապետը նշել է, որ առկա է աշխատանքների մի քանի փուլ. առաջին փուլը տարածքը նախապատրաստելն է իրագործման համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս փուլում պետք է դրանով զբաղվել, ունենալ տարածքի նախապատրաստման ճանապարհային քարտեզ՝ կոնկրետ ժամկետներով և պատասխանատուներով:

Վարչապետը նաև հանձնարարել է առաջարկ ներկայացնել գլխավոր հատակագծից սխեմատիկ պլանին անցնելու վերաբերյալ, թե ի՞նչ սկզբունքով է իրագործվելու: Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ այսօր արդեն կարելի է դրա մասին մտածել, որովհետև առկա է բավարար տեղեկատվություն և անհրաժեշտ նյութ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այս առումով կարևորել է հատակագծի վերջնական հաստատման գործընթացը հնարավորինս արագ իրականացնելը և նշել. «Բացի այն տարածքներից, թե որտեղ կարող ենք սկսել աշխատանքը, մենք արդեն կարող ենք որոշել նաև այն տարածքները, որտեղ մասնավորը կարող է սկսել աշխատանքը, այստեղ իրենք էլ կարող են ավելի արագ նախագծման ու կառուցման գնալ»:

Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կոմունալ ենթակառուցվածքներն ամենակարևոր խնդիրներից են տարածքի նախապատրաստման տեսանկյունից:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն իր հերթին նշել է, որ այս փուլում արդեն հնարավոր է իրականացնել հողային ռելիեֆի հետ կապված աշխատանքները, ինչպես նաև անկախ շինարարության փուլերից՝ հնարավոր է իրականացնել կոմունալ ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքները: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքային խումբ ձևավորել, որը կմշակի հետագա անելիքները:

Խորհրդակցության ընթացքում հստակեցվել են նաև տրանսպորտային նախագծի մշակման հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նախատեսվող տարբեր օրենսդրական կարգավորումների իրականացմանը:

Հայերեն Français Русский

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 21/10/26

Ասիական ինդեքսներ - 21/10/26

Չգիտեմ՝ դա որքանով գործընկերային կլինի. Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին