Հասարակական

Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցել

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի մարզի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է AnalitikaUA-ն, այս մասին հայտնել են Բուչայի քաղաքային խորհրդի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ տեղի իշխանությունների հետ հանդիպմանը քննարկվել է Բուչայի և Երևանի Նոր Նորք համայնքի միջև համագործակցությունը։

Հայկական պատվիրակությունը նաև մարդասիրական օգնություն է նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատությունների համար։

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևան քաղաքը և Նոր Նորք համայնքը միշտ աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»,- ասել է Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարը։

Հայկական պատվիրակությունը նաև հարգանքի տուրք է մատուցել Բուչայում սպանված 509 խաղաղ բնակիչների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

Աղբյուրը հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ Կիևում մասնակցել է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթնաժողովին՝ իր հետ բերելով մարդասիրական օգնություն։

Հայաստանի կառավարության կողմից, տեղի Հայերի միության խնդրանքով 2024 թվականի սկզբին ևս դեղամիջոցների և դեղերի տեսքով մարդասիրական օգնության մեծ խմբաքանակ է փոխանցվել Ուկրաինային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում