Պաշտոնական

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանը

5 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխը (նստավայրը` Թբիլիսի):

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինիս նշանակումը կամրապնդի և նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև անցյալ տարվա նոյեմբերին հաստատված դիվանագիտական հարաբերություններից ի վեր ձևավորվող երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգին:

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեծ ավանդ կունենա մեր հարաբերությունների սկիզբը հաջողությամբ սկսելու և հետագա զարգացման տեսանկյունից: Ավանդաբար, Հայաստանի Հանրապետությունը, մեր ժողովուրդը ջերմ հարաբերություններ է ունեցել արաբական երկրների հետ: Սա պայմանավորված է եղել հիմնականում նրանով, որ մենք միշտ ջերմ ընդունելության ենք արժանացել արաբական երկրների ժողովուրդների և պետությունների կողմից: Արաբական երկրներում ապրող մեր հայրենակիցները միշտ եղել են արժանի քաղաքացիներ այդ երկրներում և իրենց ավանդն են ունեցել նաև այդ երկրների զարգացման գործում:

Փաստն արդեն կա, 2023 թվականի նոյեմբերից մեր երկրները հաստատել են դիվանագիտական հարաբերություններ, և, ըստ այդմ՝ առաջիկայում շատ անելիքներ ունենք: Համագործակցության մեծ հնարավորություններ և ներուժ կա տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ գիտության, մշակույթի, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Ձեր նշանակումը շատ կարևոր է այս գործընթացի առավել համակարգման և համատեղ աշխատելու տեսանկյունից»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է.

«Նախ և առաջ ցանկանում եմ Ձեզ հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդիի ջերմ ողջույններն ու մաղթանքները: Միևնույն ժամանակ, ցանկանում եմ Ձեզ փոխանցել Նորին մեծություն, Կառավարության ղեկավար, թագաժառանգ Մուհամմադ Բին Սալման Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդիի ողջույնները՝ Ձեզ հղելով իրենց կողմից լավագույն մաղթանքներ՝ երկարակեցություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ հայ ժողովրդին նորանոր առաջընթացներ, ձեռքբերումներ և բարգավաճում:

Ես հաստատում և ընդգծում եմ Սաուդյան Արաբիայի Թագավորության կառավարության ձգտումը՝ համատեղ զարգացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, որպեսզի երկու երկրների բարեկամ ժողովուրդները նորանոր առաջընթացներ և բարգավաճում արձանագրեն»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խթանման նպատակով խորհրդակցությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում առկա իրողություններին և զարգացումներին, այս կապակցությամբ երկուստեք շեշտվել է տևական խաղաղության և կայունության հաստատման հրամայականը, ինչպես նաև հակամարտությունները խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային գերակա նորմերի և սկզբունքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ինչպես Հայաստանի և Սաուդյան Արաբիայի, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի և համագործակցության զարգացման հնարավորությունների և առկա ներուժի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմնական սկզբունքների և նպատակների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը և ինքն անձամբ, հնարավորինս կաջակցեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված երկկողմ նախաձեռնություններին:

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում