Հեղեղումների հետևանքով Քարկոփ բնակավայրն ամբողջությամբ ջրածածկ է․ ՏԿԵ նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքների տարբեր բնակավայրերում, Ալավերդի խոշորացված համայնքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան համայնքների տարբեր բնակավայրերում մի շարք ավերածություններ կան տեղի ունեցած հեղեղումների հետևանքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։

«Մասնավորապես, ամենամեծ ավերածությունը դիտվել է Ալավերդու Սանահին թաղամասում․ ունենք բազմաթիվ ջրածածկ տարածքներ, շենքեր-շինություններ։ Դեբեդ գետի հունով ներքև արդեն ամենամեծ վնասված բնակավայրը Քարկոփն է։ Ամբողջ գյուղը ջրածածկ է, ամբողջ գյուղը տարհանված է։ Միայն երեկ արդեն հնարավոր էր այնտեղ աշխատել։ Երեկ մոտ 30 փրկարար է աշխատել, այսօր մոտ 100 փրկարար է աշխատում»,- ասաց նախարարը։

Սանոսյանի խոսքով՝ շատ մեծ վնասներ կան Այրում կայարանում, երկաթգծի տարբեր կայարաններում և դեպի Բագրատաշեն ամբողջ գետի հունով այգիներ, շինություններ, հասարակական տարբեր օբյեկտներ վնասվել են։

«Վնասների մի մասը տեսանելի չէ, քանի որ բնակավայրը դեռ ջրածածկ է»,- հավելեց Սանոսյանը։

Հայերեն English

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս