ԵՏՀ խորհրդի նիստում ընդունվել են ինտեգրացիոն համագործակցության բարելավմանը միտված որոշումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի անդամները և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են ինտեգրացիոն համագործակցության որոշ ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործման հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է ՌԴ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

«Կողմերը քննարկել են միության իրավապայմանագրային դաշտի մշակման, ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործման և խորհրդի իրավասությանը պատկանող այլ հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ խորհրդի նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին ԵԱՏՄ օրվա կապակցությամբ (խմբ․ մայիսի 29-ին լրացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակը)։

Նիստի ընթացքում միութենական շուկայում առկայությունն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում, սահմանվել են հետագա քայլեր՝ որոշելու հարկային ինտենսիվ ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ պետք է որոշվեն ռիսկի նվազագույն ցուցանիշներ՝ ապրանքների մաքսային արժեքը վերահսկելու նպատակով։

Բացի այդ, քննարկվել է նաև միությունում կլիմայի ավելի սերտ կարգավորման անհրաժեշտությունը, հավանության են արժանացել անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին հանձնաժողովի զեկույցը և հանձնաժողովի զեկույցը ԵԱՏՄ արևելյան երկրների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ զուգահեռ։

Նշվում է նաև, որ տեղի ունեցած նիստում ԵՏՀ Խորհուրդը որոշել է հաստատել ծխախոտի ակցիզային հարկի միասնական ցուցիչ դրույքաչափը 2029 թվականի համար, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում գործող ակցիզային հարկի փաստացի դրույքաչափերի շեղման միջակայքը՝ հաստատված ինդիկատիվ դրույքաչափից։

Հանդիպման ընթացքում համաձայնեցվել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի օրակարգի նախագիծը։

Հայերեն Français Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ