ՀՀ փոխվարչապետի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է ԵՏՀ խորհրդի նիստը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից՝ նշելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր: