Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Կարապետյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
Դավիթ Կարապետյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։