Քաղաքականություն

ԵՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանը որդեգրել է պրագմատիկ մոտեցում. փորձագիտական վերլուծություն

9 րոպեի ընթերցում

ԵՄ-ին անդամակցելու հարցում Հայաստանը որդեգրել է պրագմատիկ մոտեցում. փորձագիտական վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության ձգտումն առավել քան ակնհայտ է, ինչի մասին ակնարկ է եղել նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ երկրի լիբերալ ընդդիմությունը դրա մեծ կողմնակիցն է։ ՀՀ իշխանությունը նույնպես կողմնակից է, պարզապես ավելի պրագմատիկ մոտեցում է որդեգրել, որն իրականացնում է քայլ առ քայլ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։

«ԵՄ-ն իր բնույթով նույնպես պրագմատիկ կազմակերպություն է և Հայաստանի անդամության հարցում մեր իշխանության հետ բանակցում է այնպես, որ կեղծ ակնկալիքներ չձևավորվեն մեր բնակչության շրջանում, որ չստեղծվի այնպիսի կարծիք, թե անդամության դիմումից մեկ տարի հետո Հայաստանը հեշտությամբ կդառնա կազմակերպության լիիրավ անդամ։ Իրականում դա բոլորի համար երկար ու դժվարին գործընթաց է, որը պահանջում է տարիներ, ունի բազմաթիվ չափանիշներ՝ կապված ժողովրդավարական սկզբունքների ու այն կարևոր հանգամանքի հետ, որ պետք է անդամության հայտ ներկայացրած երկիրը կոնֆլիկտ չունենա իր հարևանների հետ»,- ասաց Թաթիկյանը։

Նրա դիտարկմամբ՝ այդ գործընթացը դժվար է լինելու նաև տնտեսական առումով, քանզի ԵՄ անդամ դառնալու համար Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ի կազմից, որովհետև միաժամանակ չի կարող գտնվել երկու հակոտնյա կառույցներում։ Դա այս պահին անհնար է, որովհետև մենք սերտորեն կապված ենք ԵԱՏՄ երկրների ընդհանուր շուկայի հետ։ Փորձագետի կարծիքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նյութական և գործնական առումով ավելի հեշտ է, քան ԵԱՏՄ-ից, որովհետև վերջինից տարեկան կտրվածքով ստանում ենք մեծ շահույթներ, և միանգամից այդ կառույցից դուրս գալու դեպքում մեր տնտեսությունն անմիջապես կփլուզվի։ Անցումն, ըստ նրա, պետք է լինի աստիճանաբար ու այդ ճանապարհին Եվրամիությունը մեզ պետք է օգնի՝ տալով որոշակի քվոտաներ ու առավելություններ, որպեսզի քայլ առ քայլ մեր շուկան ԵԱՏՄ-ից ուղղորդենք դեպի Եվրամիություն։

Թաթիկյանի հավաստմամբ՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամենամեծ ձեռքբերումը ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն ու գործունեությունն է Հայաստանում, որը փափուկ զսպիչ ուժ է Ադրբեջանի սողացող անեքսիայի և հնարավոր ռազմական ագրեսիայի դեմ։ Եթե այդ առաքելությունը չտեղակայվեր, Հայաստանը հիմա կորցրած կլիներ ավելի շատ տարածքներ, հետևաբար այդ առաքելությունը, փորձագետի պնդմամբ, երբևէ Եվրամիության կողմից Հայաստանին ուղղված ամենակարևոր քայլն էր։

Այդուհանդերձ, Եվրամիությունը, մեր զրուցակցի կարծիքով, ԱՄՆ-ի հետ միասին ԼՂ-ի հարցում Ադրբեջանի հանդեպ կիրառում էր լիբերալ խաղաղության տեսությանը բնորոշ քաղաքականություն, որն Ադրբեջանի նման ագրեսիվ և ավտորիտար պետության պարագայում չէր կարող աշխատել։

«ԵՄ-ն ու ԱՄՆ-ն իսկապես կարծում էին, որ Ադրբեջանն առանց որևէ միջազգային խաղաղապահ ուժի, առանց Արցախին որևէ ինքնավարության կարգավիճակ տալու կարող է ապահովել արցախահայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչն առնվազն միամտություն էր։ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման նկատմամբ Եվրամիության ռեակցիան փափուկ էր, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԵՄ-ում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, մինչդեռ այդ կազմակերպությունը վերջին տարիներին դարձել է բազմազան, որտեղ կան շատ տարբեր խմբավորումներ, տարբեր քաղաքական համակարգեր ու ներքին դինամիկա ունեցող երկրներ, որոնցից որոշները խանգարում են ԵՄ-ի կողմից հայանպաստ որոշումների ընդունմանը։ Այդպիսին է, օրինակ, Հունգարիան, թեև կան նաև այլ երկրներ, որոնք ելնելում են իրենց շահերից, քանզի գազ են ստանում Ադրբեջանից և հանդիսանում են պաշտոնական Բաքվի համախոհները, ուստի ԵՄ նախարարների խորհուրդը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո խիստ դատապարտող հայտարարություն չընդունեց։ Իհարկե, Բորելն արտահայտեց իր տեսակետը, սակայն նրա հայտարարությունը չունի այն ուժը, ինչ նախարարների խորհրդի հայտարարությունը»,- ասաց Թաթիկյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն փորձում է հավասարակշռել մի կողմից ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար արժեքների հանձնառությունը, մյուս կողմից իր աշխարհաքաղաքական, պրակտիկ շահերը, որոնց հիմքում էներգետիկ անվտանգությունն է։ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով՝ Եվրամիությունը էներգետիկ գործարքներ է կնքել Ադրբեջանի ու Պարսից ծոցի ավտորիտար երկրների հետ։ Այսինքն ՝ ԵՄ-ն մի կողմից փորձում է իր էներգետիկ անվտանգությունը ապահովել, մյուս կողմից հավատարիմ մնալ իր արժեհամակարգին, ինչը, Թաթիկյանի կարծիքով, չափազանց բարդ գործընթաց է։

«ԵՄ-ն, իհարկե, չի ուզում, որ մեր տարածաշրջանում բռնկվի նոր պատերազմ, քանի որ արդեն իսկ ուկրաինական պատերազմից հետո շատ ծանրաբեռնված է և փորձում է անընդհատ կառավարել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ԵՄ-ն չի ցանկանում մեզ սնել կեղծ պատրանքներով, թե Ադրբեջանի հարձակման դեպքում կգա և կփրկի հայերին։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն առավելագույնն էր, ինչ կարող էր Եվրամիությունը անել մեզ համար՝ պարզապես ձգտելով կանխել նոր պատերազմի բռնկումը։ Մյուս կարևոր քայլը կարող է լինել այդ կազմակերպության խաղաղության գործիքակազմի տրամադրումն ու համապատասխան ֆինանսավորումը։ Թեև այդ հարցում խնդիրներ է առաջացնում Հունգարիան, բայց հուսով ենք, որ այդ արգելքը կհաղթահարվի, և մենք վերջապես կստանանք ԵՄ-ի ոչ մահաբեր, փափուկ ռազմական աջակցությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա պնդմամբ՝ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, քանի որ այն շատ կարևոր երկիր է մեզ համար, թեև ունի շատ լուրջ խնդիրներ Արևմուտքի հետ։

«Իրանն ըմբռնմամբ է վերաբերվում ԵՄ-ի դիտորդական գործունեությանը Հայաստանում։ Եթե դա լիներ ռազմական առաքելություն, ապա Թեհրանը կարտահայտեր բոլորովին այլ դիրքորոշում՝ փորձելով ցույց տալ հակազդեցություն։ Դիտորդական առաքելությունն ուղղված չէ Իրանի դեմ, այլ կոչված է ամրապնդելու մեր անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև կրճատելու Ռուսաստանից մեր կախվածությունը, որը չափազանց մեծ չափերի է հասել նախորդ երեք տասնամյակների ընթացքում»,- ասաց փորձագետը։

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ Թաթիկյանն ընդգծեց, որ այդ հարցում ամենախնդրահարույց պետությունը հենց մեր բարեկամ Ֆրանսիան է, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ հայերն ունեն արտագաղթելու մեծ հակում, հատկապես դեպի Ֆրանսիա։

«Շատերի մոտ այն տպավորությունն է, որ իրենք կարող են հեշտությամբ արտագաղթել Ֆրանսիա, հանձնվել, մնալ այնտեղ ու չվերադառնալ՝ մտածելով, որ իրենց Ֆրանսիայում սպասում է բարեկեցիկ ու հեշտ կյանքն, ինչն իրականում այդպես չէ, քանզի նման կերպ Ֆրանսիա գալու դեպքում նրանց սպասում է չափազանց դժվար ու անապահով կյանք, ինչպես մյուս բոլոր երկրներից եկած անօրինական միգրանտների պարագայում։ Ֆրանսիան այժմ փորձում է խստացնել իր միգրացիոն քաղաքականությունը, որպեսզի սահմանափակի անօրինական միգրացիան։ Ղարաբաղյան խնդրի համատեքստում բռնի տեղահանված արցախցիների շրջանում նույնպես կա Ֆրանսիա մեկնելու ընդգծված միտում։ Մեր հայրենակիցների ներհոսքը ֆրանսիական կողմի մտահոգությունը բնականաբար մեծացրել է։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բացատրել է, որ այդ հարցը պետք է դառնա քննարկման առարկա, և ապահովվեն լուծումներ, որպեսզի անօրինական միգրացիան հնարավորինս կանխվի։ Այդ հարցում Ֆրանսիայի զգուշավորությունը նաև բխում է մեր ազգային անվտանգության շահերից։ Եթե Հայաստանի բնակչության մի զգալի մասն արտագաղթի Ֆրանսիա, ապա դա մեզ ոչ մի կերպ չի օգնի, որովհետև առանց այդ էլ դեմոգրաֆիկ վատ պայմաններում մեր ազգաբնակչությունը կնվազի»,-եզրափակեց միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետը։

Մանվել Մարգարյան

Տեղադրություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Արտաքին քաղաքականություն

Համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնյան անդրադարձել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Պատահար

ՃՏՊ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում. կա տուժած

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը Բոսնիա և Հերցեգովինայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Հայաստան

Հայաստանում անձրևները կդադարեն հուլիսի 4-ից, առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, հետո կբարձրանա 4-12 աստիճանով

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հերթական խմբային հեծանվային զբոսանքն է կատարել Երևանի փողոցներում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Պատահար

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա մեկ զոհ, երկու վիրավոր

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հայաստան

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում