Հայաստանի առաջին Հանրապետությունը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան․ ՍԴ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից, ուղերձում ասված է․

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

106 տարի առաջ ճիշտ այս օրը՝ մայիսի 28-ին, բազմաթիվ հայորդիների արյամբ գրվեց մեր ժողովրդի պատմության փառավոր էջերից մեկը՝ հիմնադրվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դարձավ ապագայի նկատմամբ հայ ժողովրդի հույսի ու հավատի առհավատչյան:

Պետականությունն ու անկախությունը դիպվածի արդյունք չեն: Դրանք ազգի և ժողովրդի ինքնապահպանության, հավաքական արժանապատվության հրամայականով իրողություն դարձնելուն պատրաստ նրա հարյուր հազարավոր զավակների գիտակցված ինքնանվիրումի, հսկայական ջանքերի ու զոհողությունների շնորհիվ կերտվող անգին արժեքներ են, որոնց պահպանումն ուժերի էլ ավելի մեծ լարում և իմաստնություն է պահանջում:

Վերջին տարիներին մեր շուրջը և մեր ներսում տեղի ունեցած իրադարձություններն ի ցույց դրեցին և՛ լավ, և՛ վատ բազմաթիվ իրողություններ, որոնց հետ պարտավոր ենք հաշվի նստել: Այսօր մեր պետությանը նետված մարտահրավերները պարտադրում են վերստին վերգտնել մեր միասնականությունն ու կամքը՝ առանց ներքին ցնցումների հաղթահարելու մեզ նետված մարտահրավերները։ Դրանում հաջողելու ճանապարհը ոչ միայն մեր հոգեբանության և մտածողության փոփոխությունն է, այլ նաև մեր որդեգրած սահմանադրական արժեքներին հավատարիմ մնալն ու այդ արժեքներով առաջնորդվելը:

Մենք անկախության և պետականության համար չափազանց թանկ ենք վճարել և այժմ՝ ավելի քան մեկ դար անց, պետք է առաջնորդվենք ոչ թե հույզերով, այլ ինստիտուցիոնալ մտածողությամբ, և յուրաքանչյուրս մեր տեղում՝ մարդկային ու մասնագիտական բարեխղճությամբ, քրտնաջան աշխատանքով մեր նպաստը բերենք հայոց պետականության ամրացմանն ու Հայրենիքի հզորացմանը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ՝ ուժ և ամուր կամք եմ մաղթում մեր իմաստուն ժողովրդին»:

Հայերեն

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում