Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով (թե' հիմնական, թե' այլընտրանքային կամուրջները փլուզված են)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է։ Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ կապը վերականգնված է։

Այս պահին նշված 7 բնակավայրը սնուցման խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնուցումն ապահովվում է»,- նշել է պատգամավորը։

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Հայերեն Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ