Կդիտարկվի հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու նպատակահարմարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու արդարադատության նախարարությունը կդիտարկեն Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ դրություն հայտարարելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետի մասնակցությամբ ընթացող՝ Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավարնիստին ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Կխնդրեմ մեր սիրելի գործընկերներին մի հանձնարարական տալ. փորձենք հասկանալ, թե արդյոք արտակարգ դրություն պե՞տք է հայտարարել, թե՞ ոչ: Արտակարգ դրության ռեժիմում որոշակի կարգավորումներ կան»,- նշել է Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ու վարչապետի աշխատակազմն այդ հարցով եզրակացություն կտան: «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը, բայց՝ համապատասխան հիմնավորումներով»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Հայերեն

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում