Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսը և Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղ Ներկայացուցիչների պալատում կազմակերպել են «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կանադայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ ցուցահանդեսում ներկայացված էին կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչատրյանի աշխատանքներն՝ իր «Արցախ. լուսանկարչի աչքերով» գրքից:

Հայաստանի դեսպանն բացման իր խոսքում շնորհակալություն է հայտնել խոսնակին և մյուս գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար: Դեսպան Հարությունյանը շեշտել է, որ ներկայումս Ադրբեջանը ԼՂ-ում ոչնչացնում է բնիկ հայերի ներկայության բոլոր հետքերը՝ ոչնչացնելով, յուրացնելով և պղծելով ԼՂ-ի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը:

Այդ համատեքստում դեսպանը զուգահեռներ անցկացրեց Նախիջևանի հայկական պատմամշակութային ժառանգության գրեթե 99 տոկոսի ոչնչացման ուղղությամբ Ադրբեջանի համակարգված քաղաքականության հետ։

Ընդգծելով ԼՂ հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ նա մեծ նշանակություն տվեց միջազգային հանրության՝ այս ուղղությանը միտված անհապաղ ջանքերին և պատասխանատվությանը: Խոսնակ Ֆերգուսը նշեց Լեռնային Ղարաբաղում բազմադարյա հայկական ժառանգության ոչնչացման և պղծման անթույլատրելիությունը: Նա ընդգծեց նման գործողությունները կանխելու պայքարի կարևորությունը, քանի որ այս հուշարձանները կազմում են համամարդկային ժառանգության մաս:

Ցուցահանդեսին ներկա էին նաև Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և Սենատի, այդ թվում՝ Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, Կանադայի Քվեբեկ նահանգում ՀՀ պատվո հյուպատոսը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք և հյուրեր։

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում