Կառավարությունը հաստատեց Վարդան Ազատյանին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում հաստատեց Վարդան Ազատյանի ընտրության արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։