ՄՊՀ-ն տուգանել է շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսավարողներին հովանոցային գովազդ իրականացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ նշանակել է 310 228 000 մլն դրամի չափով և ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝ 430 474 000 դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, հարուցված վարույթների քննության արդյունքում պարզվել է, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն իրենց պատկանող ապրանքային նշաններն օգտագործել են օրենքին հակասող ձևերով և եղանակներով, ինչպես նաև արձանագրվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով այդ ընկերությունների ապրանքային նշաններին շփոթելու աստիճանի նման ապրանքային նշանների և դրանց առանձին տարրերի, ֆիրմային անվանման օգտագործման դեպքեր:

Մասնավորապես հովանոցային գովազդն իրականացվել է սոցիալական ցանցերի էջերում, հայտնի անձանց («ինֆլուենսերներ») կողմից արված գրառումներում, վճարային տերմինալների գովազդային վահանակների վրա, գեղարվեստական ֆիլմերում և այլ միջոցներով:

«Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտման փաստը և համագործակցել Հանձնաժողովի հետ, այդ թվում` ներկայացնելով վարույթների համար էական նշանակություն ունեցող տվյալներ:

Ընկերություններին տրվել է մեկամսյա ժամկետ՝ բացահայտված խախտումները շտկելու համար:

«Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված են սահմանափակումներ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդի իրականացման համար:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ