Հասարակական

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Մոլդովայում անցկացվելիք մրցաշարին. մասնակից երկրների թվում է նաև Ադրբեջանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Մոլդովայում անցկացվելիք մրցաշարին. մասնակից երկրների թվում է նաև Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 18-20-ը Մոլդովայի մայրաքաղաք Կիշինյովում կմասնակցի երկրորդ անգամ կայանալիք Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցի 8 լրագրողական թիմ՝ Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսրայելից եւ Ադրբեջանից։ Թիմերը կբաժանվեն երկու խմբի։ Հայաստանի եւ Ադրբեջանի թիմերը կլինեն տարբեր խմբերում եւ կարող են հանդիպել միայն եզրափակչում։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն է։

Հայաստանի լրագրողները մի շարք միջազգային մրցաշարերի են մասնակցել, որոնցում երեք անգամ գրավել են առաջին տեղը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում