Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 16-17-ն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում (Ֆրանսիա): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:

Հայերեն Español فارسی ქართული Русский Türkçe 中文