ՀՀ նախագահն ու ՎԶԵԲ նախագահն անդրադարձել են Հայաստանի ֆինանսական համակարգում փոփոխությունների ուղղություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 33-րդ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ նման նշանակալի միջոցառման անցկացումը Հայաստանում վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև սերտ համագործակցության բարձր մակարդակի մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգում ընթացող զարգացումներին և փոփոխությունների ուղղություններին, առկա մարտահրավերներին և վերջիններիս հաղթահարման հնարավորություններին:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների ֆինանսավորման, ՀՀ տնտեսության մեջ շարունակական բարեփոխումների, բանկային համակարգում և մասնավոր հատվածում զարգացումների, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար սկզբունքների շուրջ:

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը Հայաստանի տարբեր մարզերում և երկրի տնտեսության տարբեր ոլորտներում և ընդգծել են երկրի հետագա զարգացման գործում վերջին տարիներին իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը:

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին