Հասարակական

Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւանա լճի մակարդակը 2024 թվականի մայիսի 13-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետի 43 սանտիմետր բարձրության վրա՝ հավասարվելով նախորդ տարվա նույն օրվա նիշին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, Սևանա լճի մակարդակը ապրիլի 11-ից մինչև մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 16, մայիսի առաջին տասներեք օրերի ընթացքում՝ 8 սանտիմետրով։ Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Այս տարվա հունվարից մինչև մայիսի 13-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 84 միլիոն 551 միլիոն խորանարդ մետր ջուր, որից 54 միլիոն 278 հազար խորանարդ մետրը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում