Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել այն դիվանագետներին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող սահմանազատման գործընթացը համարում են ոչ լեգիտիմ և հակասահմանադրական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարին ուղղված հարցին, թե տասնյակ դիվանագետներ պնդում են, որ Ալմա-Աթայի հռչակագրի վրա դելիմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է, ինչպե՞ս է ԱԳ նախարարը գնահատում այս դիրքորոշումն ու հնարավո՞ր է, որ դիտարկվեն նաև նրանց առաջարկները, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց.

«Ես ջանքեր եմ գործադրում հնարավորինս չներքաշվել ներքաղաքական որոշ գործընթացների մեջ, բայց ես քաղաքական թիմի անդամ եմ և քաղաքական պաշտոն եմ զբաղեցնում։ Եվ նաև ջանքեր եմ գործադրում չանցնելու քաղաքական բանավեճի մեջ բարեկրթության սահմանները, բայց մի քանի չոր արձանագրում չանել չեմ կարող։

Ձեր նշած փորձառու դիվանագետները, հավանաբար, այն դասալիքներն էին, ովքեր լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը բառացի այն նույն օրերին, երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա: Որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ»,-հայտարարեց Միրզոյանը։

Միրզոյանի կարծիքով՝ սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող է իրեն թույլ տալ հնչեցնել, իսկ իրականությունը, իր կարծիքով, ավելի վատ է։

«Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող ասել գիտակցաբար, թե ոչ, ականահարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, պետականությունը և տարածքային ամբողջականությունը»,- եզրափակեց Միրզոյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակում ստեղծված Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը մայիսի 12-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ներկայացրել էր փաստաթուղթ՝ կապված ՀՀ սահմաններին զարգացումների հետ և խաղաղության օրակարգի, մարտահրավերների և առաջարկվող քայլերի մասին:

Հայերեն

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան