Հասարակական

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

1 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում դասապրոցեսը  բնականոն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանում, թեև կան ուսանողներ, որոնք միացել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ դասադուլի կոչին, սակայն դասապրոցեսը նորմալ հունով ընթանում է։

«Արմենպրես»-ի նկարահանող խումբը եղել է համալսարանում, լուսանկարներ է արել լսարաններից, որոնցում երևում է, որ դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 9-ին ուսանողներին դասադուլի կոչ էր արել, իսկ մայիսի 10-ի առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները ակցիա են իրականացնում Երևանի պետական համալսարանում՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց։ Հանրապետության հրապարակից երթով դեպի ԵՊՀ է շարժվել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

436138960_1920529115051025_8866929984241078590_n.jpg (270 KB)

440201246_408238532079373_395621985479933101_n.jpg (251 KB)

441973420_7949622321743922_2761613986286177702_n.jpg (324 KB)

442446642_1138278184154514_6845400172367964400_n.jpg (305 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում