Չինական Sinovac-ը պատրաստ է «X հիվանդության» դեմ պայքարին

2 րոպեի ընթերցում

ՊԵԿԻՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական կենսադեղագործական Sinovac ընկերությունը, որը մշակել է COVID-19-ի դեմ CoronaVac պատվաստանյութը, պատրաստ և շատ վստահ է նոր վիրուսի հիպոթետիկ ի հայտ գալուն դիմակայելու իր կարողության վրա:

Պեկինում կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց Sinovac-ի գիտական կոմիտեի ավագ քարտուղար դոկտոր Չեն Կուննինգը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի՝ նոր վիրուսի բռնկման դեպքում արագ պատվաստանյութ ստեղծելու հնարավորության վերաբերյալ հարցին:

«Շատ երկրներ և ընկերություններ մտահոգված են դրանով: Իրականում, Sinovac-ը մեծ փորձ ունի՝ կապված նոր ի հայտ եկող հիվանդության հանկարծակի բռնկման հետ»,–ասաց Չեն Կուննինգը:

Հիպոթետիկ, անհայտ պաթոգենը, որը կարող է ապագա համաճարակի պատճառ դառնալ, կոչվում է «X հիվանդություն»:

Դոկտորը հիշեցրեց, որ Sinovac-ը, որը մշակել է պատվաստանյութեր, այդ թվում՝ հեպատիտ A-ի, էնտերովիրուսի 71-ի, ջրծաղիկի դեմ, աշխարհում առաջին ընկերությունն էր, որը մշակեց պատվաստանյութ SARS-CoV-1-ի դեմ, երբ 2003-ին սկսվեց SARS–ի (ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշ) բռնկումը:

«Ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS) ժամանակ` 2003-ին, մենք մշակեցինք SARS-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, ավարտեցինք SARS-ի պատվաստանյութի կլինիկական առաջին փուլը: Եվ դա մեզ մեծ հիմք է տալիս, այսպիսով՝ մենք մեծ փորձ ունենք, մենք պատրաստ էինք COVID-19-ի պատվաստանյութի պատրաստման համար»,–ասաց նա՝ հիշեցնելով նաև գրիպի դեմ պատվաստանյութի առումով փորձի մասին:

Չեն Կուննինգը վստահեցրեց՝ միշտ պատրաստ են:

«Հիմա մենք ավելի շատ վստահություն ունենք հաջորդի հետ կապված, քանի որ ունենք շատ ավելի շատ կարողություններ, ավելի շատ գիտահետազոտական կազմակերպություններ, որոնց հետ համագործակցում ենք, ունենք շատ նոր հնարավորություններ, որոնք կարող են օգնել մեզ շատ բարդ հիվանդությունների դեմ պայքարում: Այնպես որ, ես կարծում եմ, որ մենք միշտ պատրաստ ենք և շատ վստահ ենք՝ հաղթահարելու հաջորդ համաճարակը»:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան