Հասարակական

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար

3 րոպեի ընթերցում

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը նամակ է հղել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Իսրայելի ներկայացուցչին, Իսրայելի հետ հարաբերությունների գծով Եվրախորհրդարանի պատվիրակության անդամներին, ԵՄ-ի և Բելգիայի հիմնական հրեական կազմակերպություններին` անդրադառնալով Երուսաղեմի պատմական հայկական թաղամասին սպառնացող տագնապալի վիճակին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նամակի հասցեատերերին կոչ է արվում օգտագործել իրենց լծակները՝ ճնշում գործադրելու Իսրայելի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլեր ձեռնարկեն և դադարեցնեն Երուսաղեմում խիստ մտահոգիչ և կործանարար զարգացումները։

Երուսաղեմում հայկական ներկայությունը առկա է 4-րդ դարից և ունի պատմական մեծ նշանակություն։ Սակայն,այն ներկայումս վտանգված է ծայրահեղականների, վերաբնակիչների և գործարարների ագրեսիվ գործողությունների պատճառով, որոնք ուզում են յուրացնել թաղամասի մի մասը: Վերջին միջադեպը Ավստրալիայի իսրայելցի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապ ունեցող անձանց կողմից հայ համայնքի վրա իրականացված հարձակումն էր, որի հետեւանքով վիրավորվել և ձերբակալվել են հայ բնակիչներ։ Չնայած բողոքներին և պաշտպանության կոչերին՝ Իսրայելի իշխանությունները վճռական քայլեր չեն ձեռնարկել հայկական թաղամասն այս ագրեսիվ ներխուժումներից պաշտպանելու համար։

Այս զարգացումների շրջանակներում ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում Իսրայելի իշխանություններին՝ պաշտպանել Երուսաղեմի ստատուս քվոն և ձեռնպահ մնալ Երուսաղեմի ժողովրդագրական կազմը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և ֆիզիկական, մշակութային և պատմական բնույթը փոխելուց:

Զուգահեռներ անցկացնելով երկու ազգերի՝ հայերի ու հրեաների պատմության ընթացքում կրած տառապանքների միջև, ստիպված լինելով պայքարել ռասայական ատելության դեմ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ընդգծում է, որ Իսրայելի իշխանությունները պարտավոր են կանխել և հետագայում խուսափել նման դեպքերից Երուսաղեմում։

Որպես ԵՄ քաղաքացիներ՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը և նրա հանձնախմբերը Եվրոպայի 14 երկրներում կոչ են անում ԵՄ շահագրգիռ կողմերին օգտագործել իրենց ազդեցությունը Երուսաղեմում հայկական թաղամասի պահպանման գործում: Անհրաժեշտ է, որպեսզի պահպանվեն Երուսաղեմի պատմական թաղամասերը, և Իսրայելը միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հայկական թաղամասի ներսում հետագա կործանիչ գործողություններն ու ահաբեկումները։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հետևողականորեն շարունակելու է Երուսաղեմի հայ համայնքի իրավունքների և ժառանգության պաշտպանության իր գործունեությունը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում