Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը երիտասարդների ԵԱ-ի չեմպիոն է, Մամիկոն Խաչատրյանը երրորդն է
1 րոպեի ընթերցում

ՌԻՄԻՆԻ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության երիտասարդական թիմի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը երրորդն է:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` իտալական Ռիմինի քաղաքում ընթացող մարմնամարզության երիտասարդների առաջնության առանձին գործիքներից նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը, հավաքելով 14.500 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի ընտրանու անդամ Մամիկոն Խաչատրյանը 14.266 միավորով արժանացավ բրոնզե մեդալի:
View this post on Instagram
Կարդացեք հոդվածը` Русский