Քաղաքականություն

Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական

1 րոպեի ընթերցում

Համամարդկային աղետներն այլևս չպետք է կրկնվեն. Նիսի քաղաքապետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիսի քաղաքապետի խորհրդական Պիեր Ֆիորին, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հասարակության հիմունքները և այդ ամբողջ կոնցեպտը պետք է դպրոցներում ներառել, որ երեխաները մեծանան հենց այդ հիմունքներով, որպեսզի այսպիսի համամարդկային աղետները այլևս երբեք չկրկնվեն:

Նիսի քաղաքապետի խորհրդականը նման կարծիք հայտնեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

«Այսօր ես այստեղ եմ որպես Նիսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության տարելիցը: Մենք Ֆրանսիայում շատ լավ հասկանում ենք հայերի դերը մեր երկրում: Այդ պատճառով էր, որ ընդամենը մի քանի ամիս առաջ Միսաք և Մելինե Մանուշյանները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի պանթեոնում:

Ինչպես նաև մենք շատ ուղիղ աշխատում ենք տեղի հայկական համայնքի և ասոցիացիաների հետ, որոնց հետ արդեն երկար տարիներ իրականացնում ենք տարբեր ծրագրեր»,- ասաց Պիեր Ֆիորին

Նա նշեց, որ ծրագրերը շատ են, ու Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հայաստան այցը նաև լավ առիթ է դարձել հանդիպելու և իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ քննարկելու կոնկրետ ծրագրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում