Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում կողմերը փաստել են Հայաստան-Կանադա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների կարեւորությունը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կանադային միջազգային տարբեր հարթակներում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

«Կանադան մեր վստահելի գործընկերն է», - նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ալեն Սիմոնյանը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը` վերահաստատելով Հայաստանի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հանձնառությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացման, երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ գործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Առանձնահատուկ ընդգծվել է կանադական խորհրդարանական կենտրոնի դերը:

Անդրադարձ է կատարվել Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում