Սպորտ

Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակ են տոնել ԵԱ-ի առաջին տուրում

1 րոպեի ընթերցում

Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթանակ են տոնել ԵԱ-ի առաջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են անդրանիկ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության առաջին տուրում հաղթանակ տոնեցին Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը կիսեցին միավորը:

Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուրմրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանումկանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունքկստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում