Սպորտ

Անկախ Հայաստանի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալակիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 100 օր:

«Արմենպրես»-ն իր ընթերցողին է ներկայացնում անկախ Հայաստանի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալակիրներին:

1992 թվականին Բարսելոնայում կայացած ամառային Օլիմպիական խաղերում թեպետ Հայաստանն արդեն անկախ պետություն էր, սակայն հանդես եկավ «միասնական թիմով», որտեղ ընդգրկված էին նախկին ԽՍՀՄ պետություններից շատերը` Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան ու Ադրբեջան:

Այդ խաղերում ոսկե մեդալակիրներ դարձան Մնացական Իսկանդարյանը (ըմբշամարտ), Հրաչյա Պետիկյանը (հրաձգություն), Իսրայել Միլիտոսյանը (ծանրամարտ): Նրանք, սակայն, պատմության մեջ չեն մնացել որպես անկախ Հայաստանի չեմպիոններ: Բարսելոնայի 25-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ նվաճեց նաև Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը (ըմբշամարտ):

1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում Հայաստանն արդեն ներկայացված էր սեփական դրոշի ներքո: Եվ հենց այդ ժամանակ ըմբիշ Արմեն Նազարյանը դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն (Նազարյանը ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց 2000 թվականին, բայց արդեն Բուլղարիայի դրոշի ներքո): 26-րդ ամառային խաղերում արծաթե մեդալակիր է նաև Արմեն Մկրտչյանը (ըմբշամարտ):

2000 թվականի Սիդնեյի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց միայն մեկ մեդալ: Ծանրորդ Արսեն Մելիքյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

2004 թվականի Աթենքի Խաղերում 18 մասնակցով Հայաստանն այդպես էլ չմիացավ մեդալային պայքարին:

2008 թվականի Պեկինի ամառային Օլիմպիական խաղերում հայկական ընտրանին ստացավ «բրոնզե թիմ» անվանում: Հայաստանի ընտրանու կազմում բրոնզե մեդալակիր դարձան Ռոման Ամոյանը (ըմբշամարտ), Յուրի Պատրիկեևը (ըմբշամարտ), Հրաչիկ Ջավախյանը (բռնցքամարտ), Գևորգ Դավթյանը (ծանրամարտ), արծաթե մեդալակիր Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը (ծանրամարտ):

View this post on Instagram

A post shared by Sport_Armenpress (@sports_armenpress)

Լոնդոնի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերում` 2012 թվականին, Հայաստանը նվաճեց երկու մեդալ: Արծաթե մեդալակիր դարձավ Արսեն Ջուլֆալակյանը (ըմբշամարտ) և երրորդ տեղը զբաղեցրեց Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ):

2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական թիմում 32 մարզիկ կար: Նվաճվեց 4 մեդալ` մեկ ոսկե, երեք արծաթե: Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ), արծաթ նվաճեցին Միհրան Հարությունյանը (ըմբշամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ):

Տոկիո-2020 խաղերում, որը կայացավ 2021 թվականին, Հայաստանի ընտրանու կազմում ՕԽ արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ), արծաթ նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), իսկ Արթուր Դավթյանը (մարմնամարզություն) և Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ) արժանացան բրոնզե մեդալի:

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

Հայերեն

Գազայի հատվածում իսրայելական հարվածներից մեկ օրում 40 մարդ է զոհվել

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և ժողովրդավարության ամրապնդմանը. Կոստանյան

Ֆրանսիան շարունակում է Հայաստանի կողքին մնալ․ դեսպան Դըկոտինյի

Հայաստանի և Ադրբեջանի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է. Կոստանյան

Խաչատրյանի անվան մրցույթի բացման արարողությանը կհնչեն Խաչատրյանի սիրված ստեղծագործությունները

ԱՄՆ-ն Կիևին հետախուզական տվյալներ չի տրամադրել ռուսական օդանավակայաններին հարվածելու համար. CBS News-ի աղբյուրներ

Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է. Գորիսում ընթանում է ապակենտրոնացված համագործակցության համաժողովը

«Նոր գիրք»-19/25. Հաքսլի, Ռոուլինգ, Հաուզել

Դպրոցական ավագանու նիստ՝ Երևանում

Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը