Հասարակական

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 1100 հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է շուրջ 1100 հեկտար գարնանացան

ԳԱՎԱՌ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականի մարտի վերջից մեկնարկել և ընթանում են գարնանացանի աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2024 թվականի ապրիլի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի համայնքներում կատարվել է շուրջ 1100 հեկտար աշնանացան։ Հիմնականում ցանվել է հացահատիկային և կերային մշակաբույսեր։ 780 հեկտար գարնանացան կատարվել է Վարդենիս համայնքում, 220 հեկտար՝ Մարտունի, 90 հեկտար՝ Ճամբարակ, 6 հեկտար՝ Գավառ, 4 հեկտար՝ Սևան համայնքներում։

«Եղանակների տաքացմանը զուգընթաց գարնանացանի ծավալներն ավելի կընդարձակվեն։ Շուտով կսկսվի նաև հատիկընդեղեն մշակաբույսերի ցանքը։ Եղած տեխնիկան ու աշխատուժը բավարար են՝ գարնանացանը նախատեսված ժամկետներում ավարտելու համար»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Գարնանացանը Գեղարքունիքում կշարունակվի նաև մայիս ամսի ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում