Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավանդույթի համաձայն կրակն արևի շողերից վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները` հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարի մոտակայքում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին հարյուրավոր երկրպագուներ:

Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ջահակիրը հույն Օլիմպիական խաղերի չեմպիոն Ստեֆանոս Դուսկոսն է:

Մինչև Ֆրանսիա հասնելը ջահը կշրջի ամբողջ Հունաստանով և միայն 10 օր անց կհասնի հյուրընկալող երկիր:

Կրակի վառման արարողությանը նախորդած ելույթների ընթացքումՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հույս հայտնեց, որ աշխարհի համար այս դժվարին շրջանում Օլիմպիական խաղերը կլինեն բոլորին միավորող օղակը:

Հայաստանը33-րդ ամառային Օլիմպիական խաղերին դեռևս ունի7մասնակից`հրաձիգ Էլմիրա Կարապետյանը,ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը,Մալխաս Ամոյանը,Սլավիկ Գալստյանը,Վազգեն Թևանյանը,Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:

Փարիզի33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան2024թվականի հուլիսի26-ից օգոստոսի11-ը:Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ,քանի որ առաջին անգամ է,որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում,այլ Ֆրանսիայի սրտում`Սեն գետի երկայնքով:ՓարիզըԼոնդոնից հետո երկրորդ քաղաքն է,որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը(1900, 1924, 2024): 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է,քանի որ1924թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:

Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով:Փարիզի Օլիմպիական խաղերում32մարզաձևում կխաղարկվի329մեդալ,իսկ մասնակիցների թիվը կգերազանցի10.000-ը:Այս Խաղերում նոր մարզաձև է լինելու բրեյք դանսը:Փարիզի Օլիմպիական խաղերի մի քանի մարզաձևերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում,Նանտում,Լիոնում,Մարսելում,Սենթ-Էթյենում և այլն:Այս Խաղերում կաշխատի մոտ45.000կամավոր աշխարհի տարբեր երկրներից:

Փարիզի Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաև ՕԽ-ի թալիսմանին`մասկոտին:Թալիսմանը,որը ստացել է Ֆրիգ(Phryges)անվանումը,նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն:Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը