Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

5 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ղազախստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն և 2001 թվականից այս կողմ, այսինքն՝ վերջին 23 տարիներին, Ղազախստանի նախագահի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունեցել:

Եվ այս առումով այցը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ մեր՝ մինչ այս պահը տեղի ունեցած շփումների ընթացքում հասցրել ենք հարցերի բավական լայն շրջանակ քննարկել մեր երկու երկրների հետագա փոխհարաբերությունների զարգացումն ապահովելու վերաբերյալ: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում և նաև պատկերացնում ենք, թե ինչ կոնկրետ գործողություններ պիտի իրականացվեն:

Իհարկե, այստեղ առանցքային տեղ ունի տնտեսական համագործակցության խորացումը, նաև քաղաքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերում մեր փոխգործակցությունը: Շատ ուրախ եմ այս առիթի համար:

Ուզում եմ ընդգծել, որ այս ամենով հանդերձ՝ մենք չենք մոռանում մշակութային, հումանիտար ոլորտի համագործակցության մասին: Այս տարի Ղազախստանում տեղի կունենան Հայաստանի մշակութային օրեր, մյուս տարի Հայաստանում տեղի կունենան Ղազախստանի մշակութային օրեր: Նկատի ունեմ՝ մեր օրակարգն իրականում բավականին հարուստ է, և համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքներով մենք որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն մեր համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը:

MT018154.jpg (1.04 MB)

Մեծարգո պարոն նախագահ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում»:

Իր հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է.

«Մեծարգո Նիկոլ Վովայի, հանդիպման մասնակիցներ, ես հաճույքով ընդունեցի Հայաստան պաշտոնական այցով այցելելու Ձեր հրավերը:

Մենք մեծ հարգանք ունենք հայ ժողովրդի հինավուրց պատմության, ավանդույթի և մշակույթի հանդեպ: Այսօրվա հանդիպումը նշում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-րդ ամյակը: Սա մեծ խորհրդանշական նշանակություն ունի:

Այս ընթացքում մենք ամուր հիմքեր դրեցինք հեռանկարային երկարաժամկետ փոխադարձ օգտակար համագործակցության համար: Քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն զարգանում է, ներդաշնակ աշխատանք է հաստատվել երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև: Մենք կարողացանք հաստատել արդյունավետ գործընկերություն նաև բազմակողմանի հարթակներում:

Մենք նման հայացքներ և ընկալումներ ունենք շատ միջազգային հարցերի ընդգրկմամբ: Առևտրատնտեսական կապերն ամեն տարի ընդլայնվում են: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտուրը նույնպես աճել է, բայց մենք դրանով չենք սահմանափակվում, մենք բավականաչափ ներուժ և հնարավորություններ ունենք աշխուժացնելու մեր փոխանակումները:

Այդ կապակցությամբ կարևոր է զարգացնել արդյունաբերական, տրանսպորտային, լոգիստիկ և գյուղատնտեսական ասպարեզները: Մեծ ապագա ունի նաև մեր համագործակցությունը նոր ասպարեզներում, ինչպես օրինակ՝ թվայնացումը և ֆինանսները: Վստահ եմ, որ վերջերս անցկացված բիզնես ֆորումը երկու երկրների ձեռնարկատերերի մասնակցությամբ նույնպես իր նպաստը կբերի այս համագործակցությանը: Մենք մշտապես հետաքրքրված են ամրապնդել մշակութային և հումանիտար կապերը մեր երկու երկրների միջև»:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության խթանմանը: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

Հայաստան

Արմավիրի մարզում հուլիսի 29-ին սպասվում է ջրանջատում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում